Հայտնի գրող Սթիվեն Քինգը Facebook սոցկայքի իր էջում հրապարակել է «Վերածնունդ» (Revival) նոր վեպի շապիկը։ Դրանում հեղինակը ծածկագրել է իր գրքի գաղտնիքների վերաբերյալ հուշումներ։ Երբ գրառումը որոշակի քանակությամբ արձագանքներ ստանա, աղավաղված պատկերը կդառնա ավելի պարզ և ինտերակտիվ։ Նկարը կբացվի աստիճանաբար։ Իսկ գիրքը վաճառքում կհայտնվի 2014թ. նոյեմբերի 11-ին, գրում է Лента-ն։
«Վերածնունդ» վեպում պատմվում է մի կիթառահարի մասին, ով կախվածություն ունի հերոինից: Երկրում ճանապարհորդելով հանդիպում է հոգևորական Չարլզ Ջեյքոբսին, որի հետ գործարք է կնքում: Գործարքը այնպիսին է լինում, որ նույնիսկ սատանայի մտքով չէր անցնի: Սյուժեն հագեցած է: Գործողությունները ծավալվում են 20-րդ դարում:
Գիրքը Սթիվեն Քինգի կյանքում 58-րդն է և 2-րդը այս տարվա մեջ հրատարակված: