Այսօր՝ օգոստոսի 7-ին, Կառավարության նիստի ժամանակ ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը առաջարկել է նախարարության քաղաքացիական պաշտպանության զորքերին հնարավորություն տալ ծառայություն իրականացնելու սահմանում:
Նախարարը հայտարարել է, որ ինքը վստահ է՝ հայկական բանակն ամենամարտունակներից է տարածաշրջանում, սակայն առաջարկում է քաղաքացիական պաշտպանության զորքերին սահմանում տրամադրել հատվածներ, որտեղ նրանք ծառայություն կիրականացնեն:
Արտակարգ իրավիճակների նախարարի հայտարարությանն արձագանքել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ չարժե դա կառավարության նիստի ժամանակ քննարկել: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ նշել է, որ դա ԱԻ նախարարի հետ միասին կքննարկեն: