Վիրուսների կամ այլ արտաքին գործոնների ազդեցության արդյունքում քաղցքեղով վարակվելն անհնար է: Չէին կարող Ուգո Չավեսին քաղցքեղով վարակել: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ուռուցքաբանական կենտրոնի փոխտնօրեն Միխաիլ Լիչինիցերը: Գրում է Ռիա լրատվական կայքը:

Չավեսը մահացել է մարտի սկզբին 58 տարեկան հասակում: 2011 թվականին նրա մոտ քաղցքեղ հայտնաբերեցին: Փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն Չավեսի հիվանդության մեջ մեղադրել է Վենեսուելայի արտաքին թշնամիներին` հայտարարելով, որ հետքեր են մնացել:

«Քաղցքեղը վարակիչ չի: Դա պետք է բոլորն իմանան: Ոչ ոք չի բացահայտել մի դեպք, երբ մարդը վարակվել է»,- ասել է Լիչինցերը