Կառավարության երեկվա նիստում որոշում է կայացվել գումար հատկացնել ՀՀ քննչական կոմիտեին. Կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ քննչական կոմիտեին 2014թ. երրորդ եռամսյակում հատկացնել 1 մլրդ դրամ, որից 880 մլն դրամը՝ վարչական օբյեկտի հիմնանորոգման, իսկ 120 մլն դրամը՝ գրասենյակային գույքի ձեռքբերման համար:
Քննչական կոմիտեի համար Մամիկոնյանց 46/5 հասցեում հատկացված առանձին վարչական շենքի նորոգման համար կառավարությունն այս տարվա մայիսի 22-ի նիստում 2014 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից արդեն հատկացրել էր 27 միլիոն 500 հազար դրամ:
Հիշեցնենք, որ 2013թ. սեպտեմբերի 25-ին Սերժ Սարգսյանը կարգադրություն ստորագրել Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին, ի սկզբանե հայտնի էր, որ կառույցն կղեկավարի նախկին գլխավոր դատախազ Աղվան Գառնիկի Հովսեփյանը: