«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե այսօր Հայաստանից արտագաղթի վիճակագրությունն անհնար է ներկայացնել: Ըստ նրա՝ հրապարակվող թվերը վերաբերում են ընդամենը սահմանահատումներին:
Նրա մեկնաբանմամբ, այս պարագայում մարդը կարող է մեկ շաբաթ կամ մեկ ամիս հետո վերադառնալ, հետևաբար` դա չի կարելի համարել արտագաղթ: Ըստ Եգանյանի՝ արտագաղթի վերաբերյալ լիարժեք և ամփոփ տվյալներ ձեռք բերելու համար ամփոփ պատկեր ստանալ հնարավոր է սոցիոլոգիական հարցումների միջոցով, միայն թե` դա այնքան էլ հավատընծա չէ:
Նշենք նաև, որ 2013թ. կառավարությունը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ 13 միլիոն դրամ տրամադրեց Գիտության պետական կոմիտեին, որ վերջինս պատվիրի միգրացիայի վերաբերյալ ուսումնասիրություն: Բայց առ այսօր այդ ուսումնասիրության արդյունքները չեն հրապարակվել»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: