«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած հասարակական դժգոհություններին, ԽՍՀՄ քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի կիսանդրու տեղադրման մասին որոշումն ամիսներ առաջ հաստատվեց Երևանի ավագանու կողմից։ Հիշեցնենք՝ դժգոհությունները հիմնականում կապված էին այն բանի հետ, որ 1937 թվականին Միկոյանն առաջարկել է ընդլայնել գնդակահարման ենթակա հայերի ցուցակը: Երևանի ավագանին, բացառությամբ «Բարև Երևան» խմբակցության և Հայկ Դեմոյանի, կողմ էր քվեարկել արձանի տեղադրմանը Երևանում։

Արձանն ունի 2.7 մետր բարձրություն և իրենից ներկայացնում է Մոսկվայի Նովոդևիչյե գերեզմանատանը տեղադրված մահարձանի կրկնօրինակը: Արձանի ձուլման գործընթացն իր մասնագիտական հսկողության տակ է վերցրել քանդակագործ Գագիկ Ստեփանյանը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից տեղեկացանք, որ Անաստաս Միկոյանի կիսանդրին պատրաստ է։ Այն տեղադրվելու է Մոսկովյան պուրակում՝ ԿԸՀ շենքի դիմաց, տեղադրման ժամկետը դեռ հայտնի չէ։ Քաղաքապետարանից նշեցին, որ ավագանին հավանություն է տվել միայն տեղադրման վայրի համար, իսկ արձանի գեղարվեստական մասի հետ կապված՝ պատասխանատվություն չի կարող կրել, որովհետև դա պատճենահանված տարբերակն է։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: