«Հայկական կողմն ավելի լրջագույն կորուստներ կարող է պատճառել Ադրբեջանին: Ալիևը մի մեծ փուչիկ փչեց, որին ոչ միայն իրենք սկսեցին հավատալ, այլև մենք, սակայն, մենք դրա կեղծիքը տեսնում ենք» իր խոսքի մեջ նշեց միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը: 

Սոչիում կայանալիք հանդիպման համար Ս. Սաֆարյանը նշեց. «Հայկական կողմը առնվազն պիտի պարտադրի Ադրնեջանին սահմանային ոտնձգությունների դադարեցման խնդիրը: Այլ բան չպիտի քննարկի բացի այն, որ ավելի շահեկան դիրքեր ունեղող կողմ պարտադրի Ադրբեջանին հարգել զիանդադարի պայմանագիրը»: 

Ալիևի քայլերն ըստ խոսնակի պարզ պետք է լինի. «Ալիևին մնում է անել մի բան՝ կամ պետք է համաձայնվի հայկական կողմի պարտադրանքին, կամ շարունակի նույն ոճով, և արդեն ավելի լուրջ հակահարված ստանա իր բոլոր կամակորությունների դիմաց»: