Օգոստոսի 7-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցը, որի ընթացքում Պուտինը Լուկաշենկոյին տեղեկացրել է ՌԴ-ի կողմից որոշակի կատեգորիայի արտադրանքների արտահանման նկատմամբ արգելքների մասին և այն հույսն է հայտնել, որ Բելառուսը ըմբռնումով կմոտենա Ռուսաստանի՝ տնտեսական անվտանգության շահերից ելնելով ձեռնարկվելիք քայլերին:
Ինչպես հաղորդում է Բելառուսի նախագահի մամլո ծառայությունը, երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության և դրա ընդլայնմանը վերաբերող հարցեր, կարծիքներ փոխանակել Ուկրաինայի տնտեսության իրավիճակի շուրջ՝ կապված այդ երկրի կողմից ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու հետ: Հաստատվել է այն դիրքորոշումը, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը չպետք է տեղի ունենա ի վնաս Մաքսային միության շահերի: