Քաղաքացի Գոհարիկ Ս.-ի հաղորդման համաձայն` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորքի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը, 2013 թվականի նոյեմբերին, Կոտայքի մարզի Նոր Հաճն գյուղի մոտակայքից խաբեության միջոցով գաղտնի առևանգել է իրեն և զենքի գործադրմամբ, իր կամքին հակառակ, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր նկատմամբ :
Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի, 131-րդ հոդվածի 1-ին մասի, 139-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
Այս մասին հայտնում է ՀՀ ՀՔԾ մամլո ծառայությունը: