Սոչիում Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպումից հետո սահմանին խաղաղություն կհաստատվի՞, թե՞ ոչ հարցին Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դժվարացել է պատասխանել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Պետք է միջնորդ կողմերը պրեսինգի ենթարկեն Ադրբեջանին», – ասում է նա:
ԱԺ փոխնախագահը գտնում է, որ Սոչիի հանդիպման թիվ մեկ խնդիրը պետք է լինի Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելը. պատերազմ կամ փոքրիկ դիվերսիաներ սանձազերծող կողմը պետք է տուժի, որովհետև արհամարհում է խաղաղություն հաստատելու՝ միջազգային հանրության ջանքերը և երկրորդական է համարում հրադադարի պահպանմանը հասնելու հարցը:
«Կարող է լինել և՛ հայտարարություն, կարող է լինել և՛ միջանկյալ ինչ-որ փոքրիկ փաստաթուղթ, կարող է որևէ բան չլինել՝ դա կախված է ադրբեջանական կողմի մոտեցումներից։ Այսինքն, մշտապես այս բանակցությունները փակուղի մտցնող կողմը եղել է Ադրբեջանը, դա նորություն չէ՝ Կազանում էլ այդպես եղավ, մինչ այդ էլ այդպես էր, հիմա էլ է այդպես։ Մեկ անգամ չէ, որ հայկական կողմն, ամենաբարձր մակարդակով, առաջարկել է ադրբեջանական կողմին հանել դիպուկահարներին շփման գծից։ Մենք տեսնում ենք, որ նրանք ոչ միայն չեն հանում, այլև կրակում են» ,- ասել է Շարմազանովը՝ ընդգծելով, որ Հայաստանը դեմ է իրավիճակին տրվող միջազգային հանրության ընդհանուր գնահատականներին։
Տեսանյութը «Ազատություն» ռադիոկայանի