Հարավաֆրիկյան հանրապետության ամենաերիտասարդ փեսացուն` 8-ամյա Սանելե Մասիլելան, ամուսնացել է իրենից 7 անգամ ավելի մեծ կնոջ հետ: Գրում է Life News կայքը:
8-ամյա տղայի և 5 երեխաների մոր հարսանիքը կայացել է Տսվան համայնքում, որին ներկա են եղել 100 մարդ:
Տղան ինքնուրույն է կայացրել այդ որոշումը: Նա պատմել է, որ այդ մասին իրեն երեազում խնդրել է պապիկը է: Ծնողները տվել են իրենց համաձայնությունը: Նրանք լուրջ են վերաբերվել տղայի որոշմանը և երկու ամսվա ընթացքում հարսանիք կազմակերպել:
«Նման բան առաջին անգամ է, և մենք չէինք կարող անտեսել նախնիների ցանկությունը: Տղան իր պապու անունն է կրում, որն էլ խնդրել է նրան ամուսնանալ, քանի որ իր կյանքում պապը նման արարողություն չի ունեցել»,- ասել է տղայի մայրը:
Ամուսնական զույգը փոխանակվել է մատանիներով և իրենց ամուսնությունն ամրապնդել համբույրով: Սակայն նրանց ամուսնությունը իրավական հիմքեր չունի: Ծնողները հուսով են, որ երբ իրենց տղան մեծանա, ապա կգտնի իր իրկան հարսնացուին:
Հարսանեկան արարողությունից հետո յուրաքանչյուրը գնացել է իր տուն. զույգը դեռ չի պատրաստվում միասին ապրել: