Հայկական «Նաիրիտ» ընկերությունում ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության կողմից իրականացվող մոնիթորինգը, որը ներառում է տեխնիկական, ֆինանսական և բնապահպանական բաղադրիչներ, կավարտի մինչև սեպտեմբերի 10-15-ը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, հայտարարել է ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը:
«Կարող եմ ասել, որ ռուսական կողմը խոստացել է ուսումնասիրել հին «Նաիրիտ» գործարանի հնարավորությունները և նոր ձեռնարկության շինարարության հնարավորությունները: Թե ինչ տեսքով նրանք կներկայացնեն մոնիթորինգը և ինչ եզրակացությունների կհանգեն, մենք դեռ չգիտենք»,-ասել է նախարարը: