Ադրբեջանական բանակը ունի հերթական զոհը: Ինչպես հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը՝ պատահարը տեղի է ունեցել Նախիջևանի ինքնավար հանրապետության N զորամասում:
Ըստ նախնական տեղեկությունների զինծառայող Սեյրան Էյնուլլա օղլու Խանիֆաեվի մահվան պատճառ է հաղորդվում սուր սրտանոթային անբավարարությունը: Փաստի առթիվ տարվում է հետաքննություն:
Քիչ առաջ նաև հաղորդեցինք, որ օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը՝ ժամը 04:20-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային /Հադրութի/ և հարավարևելյան /Մարտունու/ ուղղություններով հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: