ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Ամերիկայի Ձայն»-ի հետ բացառիկ հարցազրույցում հույս է հայտնել, որ Սոչիի բանակցությունները կկասեցնեն բախումները: 

Ջեյմս Ուորլիքը հավաստիացրել է, որ երկու երկրների նախագահների հետ զրույց ունենալուց հետո եկել է այն եզահանգման, որ կողմերը ցանկանում են գտնել խնդրի խաղաղ լուծում: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախագահը իր պատրաստակամությունը հայտնեց ամեն կերպ նպաստել խաղաղ բանակցությունների հաջող ընթացքին: 

Անդրադառնալով Ռուսաստանի դերին հանդիպման ժամանակ Ջեյմս Ուորլիքը նշեց, որ Ռուսաստանն արդեն ունի մեծ խնդիրներ իր երկիր սահմաններում, և շահագրգռված չէ նոր բախումներով: Իսկ ինչ վերաբերվում է Ադրբեջանին զենք վաճառելուն, ապա Ռուսաստանը կարող է առևտրական հարաբերություններ հաստատել ցանկացած երկրի հետ: Դա ոչ մի կերպ չի խոչընդոտում Ռուսաստանին խաղաղ բանակցությունների խրախուսման գործում արդյունավետ աշխատանք ծավալելու հարցում: