Դանիայում՝ Կարլսլունդե քաղաքի մոտ Առաջին համաշխարհային պատերազմի թանգարանն է բացվել: Բացման հանդիսավոր արարողության ժամանակ «կարմիր ժապավենին» փոխարինել է «փշալար»: Այն կտրել է արքայազն Յոաքիմը՝ Մարգարետե 2-րդ թագուհու կրտսեր որդին հայտնել է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
«Հիմա Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված թանգարան կա նաև Դանիայում,- ասել է թանգարանի տնօրեն Հենրիետա Բուսը: - Դրա յուրահատկությունն այն է, որ այդ աղետի մասին թանգարանում բացարձակապես չեզոք դիրքից է պատմվում»:
Ինչպես հայտնի է Առաջին աշխարհամարտի ժամանակ Դանիան չեզոքություն է պահպանել, և թանգարանում ներկայացված առարկաները, փաստաթղթերը, քարտեզները, լուսանկարները և ֆիլմերը պատմում են 1914-1918թթ. դանիացիների առօրյա կյանքի մասին: