Օգոստոսի 7-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները մայրաքաղաքի Վարդաշեն 9-րդ փողոցից հայտնաբերել և բերման են ենթարկել 1989թ-ին Ղազախստանի Հանրապետությունում ծնված, ՌԴ քաղաքացի Կամո Խաչատրյանին, որը քրեական շրջանակներում հայտնի օրենքով գող Ռաշիդ Խաչատրյանի եղբոր որդին է:
Խաչատրյանը անցած տարվա մայիսից հետախուզման մեջ է ՌԴ Ներքին գործերի նախարարության, Օրենբուրգի մարզի ներքին գործերի վարչության կողմից, քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի ա) կետի հատկանիշներով. այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք հասցնելը:
Կամո Խաչատրյանը ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր: