Առողջապահության միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ տարածված վիրուս Էբոլան միջազգային հիմնախնդիր է իրենից ներկայացնում Արևմտյան Աֆրիկայում: Փորձագետները Ժնևում անցկացրել են 2 օր տևողությամբ հանձնաժողով և եկել են այն եզրահանգմանը, որ «տենդի պոռթկումը Արևմտյան Աֆրիկայում արտակարգ իրադարձություն է, և սպառնում է այլ պետությունների հասարակական առողջապահությանը» հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Բոլոր այն երկրներում, որտեղ եղել են վիրուսի տարածման դեպքեր, խորհուրդ է տրվում հայտարարել արտակարգ իրավիճակ: Ինչպես նաև խորհուրդ է տրվում վարակակիրներին առաջիկա 24 ժամվա մեջ հսկողության տակ պահել վիրուսի հայտնաբերման պահից:
Դեղամիջոցների պատրաստմամբ զբաղվում է կանադական Tekmira Pharmaceuticals ընկերությունը, որը սակայն, դեռ էֆեկտիվ դեղամիջոց չի հայտնաբերել: Վաշինգտոնը հատկացրել է կազմակերպությանը գրանտ՝ 140 մլն. դոլլարի չափով՝ բուժող դեղորայքի ստեղծման համար:


