«Հիմա որոշվում է Ուկրաինայի ճակատագիրը Եվրոպայում, և ես կարծում եմ, որ եվրոպացիները դա նույնպես հասկացել են: Ուկրաինան իր արյամբ և կյանքով XXI դարում եվրոպական քաղաքակրթությունը փրկում է բարբարոսներից … Այն, ինչ հիմա տեղի է ունենում Ուկրաինայում Ռուսական կայսրության անկումն է, ռուսական իմպերիալիզմի անկումը: Դրա սկիզբը դրվել է Մայդանում, իսկ կավարտվի նրանով, որ Ուկրաինան վերջնականապես հաղթանակած դուրս կգա»,- հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին Լվովում տեղի ունեցած հանդիպման ժամանակ՝ հաղորդում է ТСН հեռուստաալիքը :
Ըստ վրացի քաղաքական գործչի՝ Ուկրաինայում պատմական իրադարձություն է տեղի ունենում հիմա և ռուսական ագրեսիվ քաղաքականության շնորհիվ համախմբվածույուն առաջ բերեց ուկրաինացիների մոտ:
«Ապագայից վախենալու կարիք չկա: Կարծում եմ՝ այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում ձեր երկրում՝ կմնա անցյալում ինչպես սարսափելի մղձավանջ: Ռուսաստանը օգնեց Ուկրաինային նրանով, որ համախմբեց ուկրաինական ժողովրդին, շատ շրջաններ իրենց իսկական ուկրաինացի զգացին»,- նշել է նա: