«Համացանցում տեղադրված տեսանյութերը մեր հայրենակից Կարեն Պետրոսյանի մասնակցությամբ տեղադրվել են ամբողջ իրական պատկերը խեղաթյուրելու համար»,- նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը YerevanNews.am-ի հետ զրույցում:

«Ադրբեջանական կողմի առաջին նպատակն է խեղաթյուրել, պատկերը փոխել, որ իբրև թե դիվերսանտներ են բռնել: Սկզբում պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ ադրբեջանական կողմը, թե 4 հոգի դիվերսանտներին բռնել են ադրբեջանցիները: Իսկ այս տեսանյութերի երկրորդ իմաստը՝ թուրքական ճիվաղությունն է...Սադիզմը թուրքական բնավորություն է, զարմանալու բան չկա: Իրենք բավականություն են ստանում ապատեղեկատվություն տարածելուց: Քրիստոնյա ազգերը դա չեն կարող հասկանալ»:

Ադրբեջանը ուզում էր պատկեր տալ, թե հայերն են նախահարձակ եղել, դիվերսիաներ ուղարկել, և նրանք կարողանան հայերին մեղադրել դիվերսիաների ուղարկման մեջ: Սա ուղղակի թուրքական մտածողություն է, որևէ զարմանալու բան չկա: Բացահայտ է նաև, որ իբրև թե բռնված հայ դիվերսանտների համազգեստն անգամ հայկական չի եղել, ինչպես նշել է իր խոսքում նաև ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակը: Նրանք գործել են տգետ թուրքերի նման: 

Քաղաքագետը հետաքրքրություն հայտնեց, որ նույն տարածքից մարդիկ արդեն երկրորդ անգամ գերի են ընկնում, նշեց, որ հայկական կողմը ինչ-որ բան պետք է ձեռնարկի ապագայում այդ քայլերը կանխելու համար:  Լևոն Շիրինյանը առաջարկում է նաև կա՛մ սահմանամերձ գյուղերը վերածել պաշտպանական միավորների՝ ռազմական կոլեկտիվ տնտեսություններ, որոնցում հենց գյուղացիները կհսկեին սահմանը, կա՛մ բոլոր սահմանամերձ գյուղերում կողմացույցներ բաժանել և օգտագործելու ձևերը սովորեցնել:

Քաղաքագետը հատուկ նշում է, որ այս՝ իրենից ոչինչ չներկայացնող նյութից, ադրբեջանցիները ապահովում են քարոզչական առավելագույն արդյունք: Մասնավորապես նա ասում է. «Հիմա չես կարող ֆրանսիացուն բացատրել, որ գիտես, այդ համազգեստը հայկական չէ և այլն»:

«Տեսանյութի մեջ երևում է զորահրամանատարը և հայկական կողմը պետք է հայտարարի նրան պատժելու մասին, որովհետև «հաշվեհարդար տեսնել» քաղաքացիական խեղճուկրակ մարդու հետ դա դաժանություն է: Ադրբեջանցիները անհատապես պետք է իմանան, որ պատժվելու են: Պետք է կազմվի ցուցակ և արվի հայտարարություն, ինչպես ժամանակին արեց Դաշնակցությունը: Մասնավորապես զորահրամատարը պետք է իմանա, որ հայ վրիժառուի ձեռքից չի ազատվի»,- ասաց քաղաքագետը: