Գերիների նկատմամբ վերաբերմունքի քաղաքակիրթ նորմերը Ադրբեջանի չի պահպանում: Եվ հետևաբար Կարմիր Խաչը չի կատարում իր պարտականությունները: Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Հայրիկյանը խոսելով Տավուշի մարզի Չինարի գյուղի գերված բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանին ողբերգական մահվան մասին, ասաց. «Սահմանին կանգնած մարդը այնքան ապահով չպետք է լինի, որքան գերեվարվածը, որվհետև գերվածը երկու պետությունների ուշադրության կենտրոնում է, միջազգային կազմակերպությունների ուշադրության տակ է: Եթե անգամ հոգեբանական բռնարարքների պատճառով մարդը հեռանում է կյանքից, դա խստորեն հակասում է ընդունված միջազգային կանոններին: Այս վերջին դեպքի հետ կապված մեր պետությունը պետք է լուրջ ահազանգ բարձրացնի: Կարմիր խաչը իր պարտականությունները չի կատարում Հայաստանում եւ Ադրբեջանում, կամ կատարվում է թերի»:

Նրա խոսքով՝ Կարմիր խաչը անմիջապես, եթե նույնիսկ իսկապես պատերազմի հանցագործ է լինում այդ մարդը, պարտավոր էր իր անմիջական վերահսկողությունը հաստատել, որպեսզի նրա մարդկային արժանապատվությունը և անհատական անվտանգությունը ապահովի:

Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 7-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, գերեվարված 32-ամյա Կարեն Պետրոսյանը, արդեն մեկ օր անց մահացավ: Ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, որ հայ երիտասարդը «հանկարծակի» մահացել է «սուր սրտանոթային անբավարարությունից»: