Իրանում Մեհրաբադ օդանավակայանի շրջանում ինթնաթիռի վթարի հետեւանքով 9 մարդ է փրկվել: Այդ մասին հաղորդում է «IRNA» գործակալությունը:
Քաղաքացիական ավիացիայում առկա աղբյուրի խոսքով՝ վթարի հետեւանքով զոհվել է մոտ չորս տասնյակ մարդ: Ողջ մնացածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ, տուժածների վիճակի մասին ոչինչ չեն հաղորդում:
Հիշեցնենք, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Թեհրանի օդանավակայանի շրջանում: Փորձագետները վթարի պատճառներից մեկն անվանում են շարժիչի անսարքությունը:
«Taban Airlines» ավիաընկերության Ան-140 օդանավը Թեհրանից մեկնում էր իրանական Թաբաս քաղաք:
«Iran-141» ինքնաթիռի օդաչուն կորցրել է օդանավի վերահսկողությունը թռիչքուղու ավարտին: Օդանավն օդ է բարձրացել, մի քանի վայրկյան թռչել, հետո բախվել գետնին: Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռի վթարի պատճառ կարող էր ծառայել շարժիչի խափանումը:
Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Մուհամեդ Իլհանիի տեղեկությունների համաձայն՝ օդանավում գտնվել է 40 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ: