Երեկ Ադրբեջանից Թուրքիա է ուղղարկվել երեք վիրավոր զինծառայող, որոնցից երկուսի վիճակը գնահատվել է բավարար, իսկ երրորդինը մնում է վատ, այս մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարարության շտապ օգնության պետ Օսման Նաջարը, փոխանցում է Անադոլու գործակալությունը:
Թուրքիա են ուղղարկվել Ադալյաթ Մամեդովը, Էլվին Ասկերովը և Սարխան Թաիրզադեն:
Հաղորդագրության համաձայն՝ Սարխան Թաիրզադեին վիրահետել են` հեռացնելով ներքևի վերջույթները և մեկ աչքը:
Նշենք, որ TRT հեռուստաալիքը արդեն անդրադարցել է վիրավորներին՝ հրապարակելով համացանցում ադրբեջանական զինվորների արիությունը ծաղրող տեսանյութ:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան և այսօր առավոտյան հակառակորդը կրկին դիմել է արկածախնդրության՝ մի քանի տեղերում խախտելով հրադադարի ռեժիմը: