Հայիթիում մի քանի զինված անձինք հարձակում են կազմակերպել երկրի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից ոչ հեռու գտնվող Քրուա դը Բուքե բանտի վրա և ազատել կալանավորներին: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, հարձակումը տեղի է ունեցել կիրակի առավոտյան:
Բանտում 800-ից ավելի բանտարկյալ կար: Փախուստի դիմածների թիվը հայտնի չէ: Փախստականների մեջ եղել է ազդեցիկ մի ընտանիքի անդամ, որին մեղադրում էին մարդու առևանգման մեջ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: Այժմ ոստիկանությունը փորձում է պարզել, թե կալանավորներից քանիսին է հաջողվել փախչել: