«Շատ կարևոր է, որ կողմերը, մասնավորապես Ալիևը կարևորում էր խաղաղ կարգավորումը: ՌԴ նախագահը այսպես ասած պոկեց Ալիևից այդ արտահայտությունը: Ես այդ տպավորությունն եմ ստացել:  Ալիևի խոսքերն այն մասին, որ խաղաղ կարգավորումից այլընտրանք չունի շատ կարևոր է մեզ համար»: Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, իր խոսքում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը: 

«Հանդիպման բացասական կողմերից մեկն էր նոր զենքի վաճառքը Ադրբեջանին: Դա կարելի է համարել հին պայմանավորվածության ավարտը»,- նշեց իր խոսքում Ս. Մարգարյանը: 

Հռետորական հարց ուղղեց Ս. Մարգարյանը, թե արդյո՞ք մենք տեղիք չենք տվել Ադրբեջանի կատարած նմանատիպ քայլին: Նրա խոսքերով Ալիևին հուսադրեց Հայաստանի արտաքին քաղաքականության ասպարեզում կրած, այսպես ասած, «պարտությունները»: Իմանալով Հայաստանի արտագաղթը, հայերին ներկայացնելով, իբրև սոված ու  թույլ ժողովուրդ, հակամարտության հենց առաջին քայլերին հակառակում համոզեց ադրբեջանցիներին:

Ս. Մարգարյանը նշեց, որ իր առջև դրած պարտավորությունները բանակը շատ լավ կատարում է. «Մի քանի դիվերսիաներով մուտք գործել ու փորձել ինչ-որ գործողություններ սկսել առնվազն միամտություն է Ադրբեջանի կողմից: Այստեղ մի խնդիր է առաջանում, բանակը արդյո՞ք միայնակ կարող է երկար դիմանալ առանց դիվանագիտական լուրջ աջակցության: Մեզ խիստ անհրաժեշտ է շատ լուրջ աշխատանք միջազգային կազմակերպություններում»: