Դոնեցկում խիստ ռեժիմի գաղութի գնդակոծությունից հետո ավելի քան 100 բանտարկյալ է փախել: Տեղական լրրատվամիջոցների փոխանցմամբ՝ օգոստոսի 11-ի առավոտյան փախստականների մի մասը վերադարձել է արկերից վնասված բանտ: Կրակոցների և պայթյունների ձայնները լսվել են մարզկենտրոնի բոլոր շրջաններում:Զոհվել է մեկ բանտարկյալ, ևս 18-ը վիրավորվել են, հաղորդվում է քաղխորհրդի կայքում:

«Օգոստոսի 10-ի ուշ երեկոյան հրետանային գնդակոծության հետևանքով արկն ընկել է Կիրովի շրջանի թիվ 124 խիստ ռեժիմի գաղութի բնակելի գոտի: Զոհվել է մեկ բանտարկյալ, երեք բանտարկյալներ վիրավորվել են, ևս 15-ը՝ թեթև վնասվածքներ ստացել: Գաղութում խռովություն է բռնկվել և 106 բանտարկյալներ փախել են: Առավոտյան տվյալներով՝ նրանց մի մասը վերադարձել է ուղղիչ հիմնարկ», - ասվում է հաղորդագրության մեջ: