Գերմանիան պահանջել է Ուկրաինայից հրաժարվել ռուսական գազի ու նավթի տրանզիտն արգելելու մտադրությունից, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտին:
«Դաշնային կառավարությունը ելնում է այն բանից, որ Ուկրաինան չի իրականացնի վարչապետ Յացենյուկի հայտարարածը»,- ասել է Զայբերտը:
Օգոստոսի 8-ին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ ի պատասխան Մոսկվայի պատժամիջոցների, Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցիկ փոխադրումը կարող է դադարեցվել: