«Ժողովուրդ» թերթը գրում է. 

Շիրակի մարզի Բասեն գյուղում արտառոց դեպք է տեղի ունեցել: Գյուղի բնակիչներից մեկը դաշտում աշխատանք կատարելիս ձեռքը թողել է տրակտորի տակ ու նրան տեղափոխել են տուն՝ փորձելով տանը օգնություն ցույց տալ, սակայն նկատելով, որ նրա վիճակը գնալով վատթարանում է, շտապել են հիվանդանոց: Սակայն ճանապարհին տղամարդը մահացել է:

Բասենի համայնքի ղեկավար Համլետ Պետրոսյանից տեղեկացանք, որ մահացածը 46-ամյա Արթուր Հովհաննիսյանն է, ում մահը վրա է հասել ներքին արյունահոսության պատճառով:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: