Եվրասիական տնտեսական միության զարգացման, ԵՏՄ-ի մասին պայմանագրի վավերացման, ինչպես նաև վերջինիս՝ Հայաստանի և Ղրղըզստանի միացման շուրջ հեռախոսային զրույցի ժամանակ կարծիքներ են փոխանակել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Երկու պետությունների ղեկավարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը և եվրասիական «եռյակի» ու Ուկրաինայի միջև հնարավոր հանդիպման անցկացումը», - ասվում է հաղորդագրութան մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանը նույնպես հայտնել է կազմակերպությանը միանալու մտադրության մասին: Իսկ օգոստոսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը քննարկել է նաև ԵՏՄ անդամակցության հարցը: Անդամակցության փաստաթղթի ստորագրումը նախատեսված է արդեն այս տարի: