Արաբո ջոկատի հրամանտար Մանվել Եղիազարյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Սոչիի հանդիպումը որակավորեց որպես ժամանակավոր հանգիստ. «Ինչ կլինի հետագայում, ոչ մի բան ասել չի կարելի, քանի որ մեզ ոչ մի անգամ չհաջողվեց հաստատուն պահել մեր խաղաղությունը: Խաղաղությունը վաստակում են, այլ ոչ թե պայմանավորվում խաղաղության համար: Այստեղ մենք ունենք նույն խնդիրը՝ Սոչիի հանդիպումից հետո Ալիևը մնաց իր կարծիքին, մեր նախագահը նույնպես: Այնպես որ ամեն մի անկանխատեսելի բան կարող է ազդել այս տարածաշրջանի վրա՝ Թուրքիայի նախագահի ընտրություններից մինչև ՌԴ-ի ազատ ու անկաշկանդ քաղաքականությունը»:
Կանրեն Պետրոսյանի հանդեպ կատարած ոտնձգության համար հրամանատարը հայտարարեց ադրբեջանցի գեներալին շարքային վախկոտ մարդ: Նա ուզում էր ցույց տալ աշխարհին, թե կայացած լուրջ գեներալ է. «Բերում են ծնկի գերուն և ցույց են ուզում տալ, որ կայացած, լուրջ զինվորականներ են: Այդպիսի գեներալները պատերազմի ժամանակ հեռու են փախչում սահմաններից: Այդ ժամանակ կտեսնենք, որ ծնկի բերելը մի գյուղացու, ոչ թե պատիիվ է բերում գեներալին, այլ ամոթ է, ապտակ ադբեջանցիներին»:
«Ղարաբաղը չի կարելի թողնել այնպիսի երկրի սահմաններում, որը ծնկի է բերում հասարակ գյուղացուն և հետո դաժանաբար սպանում: Մենք ի՞նչ բարոյական իրավունք ունենք Ղարաբաղի ժողովրդին թողնել Ադրբեջանի կազմի մեջ, որոնց կարող են կրկին ստորացնել ու սպանել»,- եզրակացրեց Մ. Եղիազարյանը: