Աշխարհահռչակ և բազմատաղանդ դերասան, կատակերգու Ռոբին Ուիլյամսը ինքնասպան է եղել: 63-ամյա Ուիլյամսը մահացած հայտնաբերվել է Հյուսիսային Կալիֆորնիայի իր տանը: Ուիլյամսը ճանաչման արժանանացավ ամերիկյան "Մորք և Մինդի" (Mork & Mindy) հեռուստասերիալից: Ուիլյամսը 1980թ.-ից սկսած հանդես է եկել մի շարք ֆիլմերում։ 1997թ.-ին նկարահանված Խելոք Ուիլ Հանթինգ ֆիլմի համար ստանում է Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակ՝ Օսկար լավագույն երկրորդ պլանի տղամարդու դերասան անվանակարգում։

Նշենք նաև, որ նրա կոլեգաները և բեմական ընկերներ շատ ծանր են ընդունել դերասանի մահվան փաստը: Մասնավորապես Էլեն Դեջեներիսը, Դենի Դե Վիտոն և Ստիվ Մարտինը տարբեր գրառումներ են արել Twitter-ում այս մասին:

Ֆոտոշարքի միջոցով ներկայացնենք Ռոբինի անցած ուղին կինոյում: