Հակառակ այն փաստին, որ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների կողմից հրահրված մասշտաբային հարձակումների պատճառով երկրում խորացող ճգնաժամ է, ամերիկյան զորքերն Իրաք չեն վերադառնա: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, հաղորդում է France Press գործակալությունը:

«Մենք Իրաքի նոր վարչապետին՝ Հայդար ալ-Աբադիին կոչ ենք անում հնարավորինս արագ ձևավորել կառավարության աշխատակազմը: Իր հերթին, ԱՄՆ-ը իր պատրաստակամությունն է հայտնում աջակցել երկրի կառավարությանը հատկապես «Իսլամական պետության» զինյալների դեմ մղվող պայքարում: Թու՛յլ տվեք, անկեղծ լինել ձեզ հետ: Կառավարությունը, որը կարտահայտի Իրաքի ողջ ժողովրդի շահերը՝ սա այն է, ինչ մենք միշտ ցանկացել են: Մեր նպատակը հենց սա է», - մեկնաբանել է Քերրին:

Պետքարտուղարը նշել է նաև, որ կառավարությունն իր կազմի մեջ պետք է ներառի երկրի էթնիիկ ու կրոնական հիմնական համայնքների ներկայացուցիչներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: