Մեծ Բրիտանիայի թագուհին` Էլիզաբեթ II հրաժարվել է մասնակցել Վեստմինիստերյան աբբայությունում Համագործակցության օրվան նվիրված միջոցառմանը: Պատճառը նրա առողջական միճակն է: «Թագուհին ստիպված է հրաժարվել մասնակցել Վեստմինիստերյան աբբայությունում Համագործակցության օրվան նվիրված միջոցառմանը, քանի որ նա դեռ վերականգնվում է գաստրոէնտերիտից»,- հայտնել է բրիտանական պալատի ներկայացուցիչները: Սակայն նա կմասնակցի պաշտոնական ընդունելությանը:
Նշենք, որ մարտի սկզբին թագուհին որովայնի շրջանում ցավեր է զգացել, իսկ երկու օր հետո հիվանդանոց տեղափոխվել: