Թուրքիայի քաղաքացիները ցանկություն են հայտնել կռվել հայերի դեմ: Այս խնդրանքով նրանք դիմել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը: Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը` համոզված լինելով, որ պաշտպանության նախարարությունից հաստատել են այս լուրերը:

APA լրատվական գործակալությունը հաղորդում է նաև , որ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը, զորքերի հրամանատարներ զանգահարել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին և հետաքրքրվել ճակատային գծի իրավիճակով: Նրանք ցավակցություն են հայտնել նախարարին ու Ադրբեջանի ժողովրդին զոհերի կապակցությամբ և իրենց աջակցությունը հայտնել Ադրբեջանին:

Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանից Թուրքիա է ուղղարկվել երեք վիրավոր զինծառայող, որոնցից երկուսի վիճակը գնահատվել է բավարար, իսկ երրորդինը մնում է վատ: Զինծառայողները Թուրքիայում են գտնվում բուժման նպատակով: