Այսօր ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա էին անցկացնում՝ պահանջելով ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանի հրաժարականը։
Ստորև ներկայացնում ենք YerevanNews.am-ի հարցազրույցը ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանի հետ։
-Պարոն Մելքոնյան տեղյակ ե՞ք, որ մի խումբ երիտասարդներ ԵՊՀ-ի դիմաց ակցիա են կազմակերպել և պահանջում են Ձեր հրաժարականը:
-Դե արդեն ավարտվել է, ես այստեղ երիտասարդներ չեմ տեսել:
-Երիտասարդ չե՞ք տեսել:
-Չկան, երիտասարդները գնացել են։
-Ամեն դեպքում ասեմ, որ եղել է նման միջոցառում։
-Ես այդ խնդրին անդրադարձել եմ : Նորից իմաստ չեմ գտնում անդրադառնալ: Ես իմ պատասխանը տվել եմ ։ Հրաժարականի հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում։ Պարզապես միշտ փորձել եմ զերծ պահել սադրանքներից և փորձելու եմ զերծ պահել և մեկնաբանություններ ավելի շատ չեմ ցանկանում անել, որևէ մեկնաբանություն:
-Ես ճիշտ հասկացա՞, երիտասարդների քայլը սադրա՞նք որակեցիք։
-Ոչ, խոսքն այն մասին է, որ չեմ թողնի, որպեսզի լինի ընդհարումներ ուսանողների միջև և չի լինելու։
-Ախր ուսանողների միջև չի, ակցիայի մասնակիցների ու Ձեր միջև է:
-Խնդիրն առաջացել է նրանից, որ ես թույլ չեմ տվել, որ լինի սադրանք, որպեսզի ընդհարում լինի : Այստեղից է առաջացել խնդիրը և այսուհետ թույլ չեմ տվել ու թույլ չեմ տալու ուսանողների միջև լինի բաժանումներ, պառակտումներ: Այստեղից է եկել խնդիրը:
-Դուք այսօր չե՞ք տեսնում Ձեր հրաժարականի անհրաժեշտությունը, որպեսզի այս կոնֆլիկտները հանդարտվեն :
-Ես ասեմ, որ որևէ կոնֆլիկտ չկա, ամեն ինչ շատ հանդարտ է և այն լրատվությունը, մամուլը փորձում են ամեն ինչ ցրել՝ թուլ չենք տալու, որպեսզի ամեն ինչ ցրեն և ես շատ հարգալից եմ վերաբերվում բոլոր երիտասարդներին:
Զրուցեց Տիրայր Մուրադյանը