«Հայաստանի իշխանությունները մինչև հիմա համարժեք չեն արձագանքել Ադրբեջան գերի ընկած ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի անմարդկային սպանությանը: Ու սա այն դեպքում, երբ հայկական կողմն այսօր ունի բոլոր անհրաժեշտ անհերքելի ապացույցները, ներառյալ տեսանյութեր, որ Կ.Պետրոսյանը, լինելով խաղաղ μնակիչ, ուղղակի մոլորվել էր ու հայտնվել ադրբեջանական գյուղում, որ նրա վրա սկզμից եղել է քաղաքացիական հագուստ, հետո գերի վերցնելով, Ադրբեջանի զինված ուժերը հագցրել են զինվորականի համազգեստ, նրա հետ վարվել անմարդկային կերպով` խախտելով միջազգային կոնվենցիաները և վերջում` սպանել:

Այս օրերին ՀՀ ԱԳՆ-ն պետք է ջանք ու եռանդ չխնայեր` միջազգային կառույցներում բարձրացնելու հարցն ու պահանջեր դատապարտել Ադրբեջանի նենգությունը: ՀՀ ԱԳՆ-ն ու դիվանագիտական ներկայացուցչությունները պետք է միջազգային կառույցները ողողեին դատապարտող μանաձևերի նախագծերով, քանի որ Ադրբեջանը լավ առիթ էր ստեղծել: Այնինչ` ԱԳՆ-ն շարունակում է քար լռություն պահպանել:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ու նրա ղեկավարած կառույցի նման գործելաոճը վաղուց ի վեր սովորական է դարձել:

Առավել մանրամասն՝ այսօրվա համարում