Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները այսօր Փարիզում հանդիպելու են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ: Գրում է Apa ադրբեջանական կայքը:

Հանդիպման ժամանակ արտգործնախարարները համանախագահների հետ քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման համար միջնորդների ներգրավման նոր առաջարկները:

Նշենք, որ դեռ պարզ չի` որդյո՞ք երկու երկրների արտգործնախարարները կհանդիպեն, թե ոչ: Հայաստանի արտգործնախարար Է. Նալբանդյանը ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն անհրաժեշտության դեպքում: Միջնորդները պլանավորում են նախարարների հանդիպումը, իսկ հանդիպման ֆորմատը պետք է որոշեն նախարարները: