Ամերիկյան ընկերությունները նավթի արդյունահանման ծավալները հասցրել են վերջին 25 տարիների առավելագույն ցուցանիշին ըստ ԱՄՆ-ի արդյունահանման տվյալների:
Այս տարվա հուլիսին արդյունահանման ծավալները գերազանցել են ամսական առավելագույն ցուցանիշները սկսած 1987 թվականից: ԱՄՆ Էներգետիկայի նախարարության տվյալների համաձայն՝ հուլիսին օրական միջին արդյունահանման ծավալները կազմել են 8.5 միլիոն բարել:
2015 թվականին նախատեսվում է ծավալները հասցնել օրական 9.3 միլիոն բարելի, ինչն առավելագույն ցուցանիշը կլինի 1972 թվականից սկսած: