19-րդ դարի բժշկական գրքերից մոտ 15 մլն էջ այսուհետ հասանելի կլինի ինտերնետում։ Այս մասին հայտնում է mashable.com-ը: 

Բրիտանական 9 համալսարաններ և հետազոտական ինստիտուտներ բժշկության պատմությունից և գիտությունից կարևոր տեքստերի իրենց հավաքածուներն ուղարկել են Լոնդոնի Wellcome Library. այսպիսով՝ այդ հազվագյուտ գրքերն ազատ հասանելիություն կունենան համացանցում։

Թվայնացված հավաքածուն հասանելի կլինի համացանցային արխիվում, որն արդեն պարունակում է հարյուրավոր գրքերի թվային կրկնօրինակներ, գրքեր, որոնք տպագրվել են 1880-1900-ականներին։