Կոսովոյում անցկացվել է ջրացատկի ամենամյա մրցույթը, որի մասնակիցները ցատկել են Սպիտակ Դրին գետը, գրում է Daily Mail բրիտանական թերթը:

Մրցման արդյունքում հաղթել է ջրասուզորդ Սալի Ռիզա Գրանցինան:

Մասնակիցները գետն են ցատկել հարյուրավոր մարդկանց աչքի առաջ: Ցատկահարթակը գտնվել է 22 մետր բարձրության վրա: