Այսօր առավոտյան Ապշերոնյան շրջանի զորամասում բախվել են երկու մեքենա: Պատահարի արդյունքում ստացված վնասվածքների պատճառով մահացել է Ներքին զորքերի մեկ ենթասպա Նիջատ Բաբազադե:
Ինչպես հաղորդում է ANS-ը՝ «Opel» մակնիշի մեքենան վարում էր 25-ամյա Նիջատ Բաբազադեն, 08:14-ին «Lukoil» բենզալցակայանից ոչ հեռու բախվել է «Pajero» մակնիշի մեքենայի հետ: Տարվում է հետաքննություն: