Կյանքի 64-րդտարում ինքնասպան եղած ամերիկացի հայտնի դերասան Ռոբին Ուիլյամսը իր երեխաներին թողել է մաս առ մաս վճարվելիք ժառանգություն, որը վճարվելու է մաս-մաս՝ նրանց որոշակի տարիքի հասնելուն պես, հայտնում է TMZ պորտալը:

Ուիլյամսն իր 3 երեխաների համար հիմնադրամ էր ստեղծել 2009-ին, բայց թե որքան գումար կա դրանում, հայտնի չէ:

Համաձայն պայմանների՝ Ուիլյամսի երեխաները ստացել են գումարի մեկ երրորդը, երբ դարձել են 21 տարեկան, իսկ գումարի մյուս մասը երեխաներից յուրաքանչյուրը կստանա 25 տարեկանը լրանալուց հետո, մյուս մասը՝ 30 տարեկանում:

Լրագրողները նշում են, որ դերասանը ֆինանսական խնդիրներ ուներ 2 ամուսնալուծություններից հետո, թեև 2012-ին նրա կարողությունը գնահատվում էր 130 մլն դոլար:

Մահից ոչ շատ առաջ չվճարված հաշիվներ ունենալու պատճառով նա փորձում էր վաճառել Կալիֆոռնիայի իր առանձնատունը 20 մլն դոլարով: