Կորեական Samsung-ը ներկայացրել է իր նոր գլուխգործոցը, որը պետք է մրցկացի iPhone 6-ի հետ: Խոսքը վերաբերում է Galaxy Alpha-ին, հայտնում է «vesti.ru»-ն: Այս մոդելը ստեղծելիս շեշտն ավելի շատ դրվել է ոչ թե տեխնիկական բնութագրի, այլ կորպուսի և դիզայնի վրա:  

Սա, ինչպես նաև այն տեղեկությունները, որ շուտով ներկայացվելու է iPhone 6-ը, վկայում են այն մասին, որ կորեական ընկերությունը պատրաստվում է հենց այս մոդելով մրցակցել ամերիկյան ընկերության նոր մոդելի հետ: Հայտնի է նաև, որ այս նոր մոդելը ստեղծելիս հեղինակները ձգտել են օգտագործել իրենց նախորդ բոլոր մոդելներում կիրառված ֆիմային նշանները, կատարել են բազմաթիվ նորարարություններ: