«Ինչպես հայտնի է քաղաքացի Պետրոսյանը հայտնվել է Ադրբեջանական կողմում ուժասպառված վիճակով, խնդրել թեյ և սիգարետ, առանց զենքի, ինչի մասին էլ խոսել են հենց ադրբեջանցիները: Եվ միայն հետագայում, երբ եկել են պաշտոնական անձինք, նրանք անմիջապես զգեստափոխելով «ցուցադրել են» ինչես են Կարենին քարշ տալով տանում ինչ-որ տեղ: Ոչ միայն շորերը փոխելը, ալյև այդ դեպքը, թե վախվորած դեմքով ինչպես են նրան քարշ տալիս, արդեն իսկ կոնվենցիայի կոպիտ խախտում է»,- օգոստոսի 13-ն կայացած ասուլիսի ժամանակ նշեց Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն և Հայաստանի առաջին օմբուցմեն Լարիսա Ալավերդյանը:

Նա հայտարարեց, որ. «1990 թթ.-ին մինչև պատերազմների վերջը, բոլոր այն դեպքերը, որոնց խոշտանգումների հետևանքներով մահի է հասել, ներկայացրել են, որպես սրտի սուր անբավարարվածության հետևանք: Սա այլ կերպ ասած կարելի է համարել այլախոսության աստիճան, այսինքն բոլորի համար էլ պարզ է, որ մահը խոշտանգումների արդյունք է: Իսկ խոշտանգումները ինչպես հայտնի է ավելի սարսափելի են, երբ հոգեբանական են լինում՝ ստորացումների, ճնշումների և վախերի ներքո»:

«Միջազգային Կարմիր խաչի կոմիտեն, և կոնկրետ Բաքվի ներկայացուցչությունը վախվորած վիճակում է, և չի անելու որևէ մեկ քայլ հակառակ ադրբեջանական կառավարության ներկայացուցիչների կամքի»,- հայտարարեց Լարիսա Ալավերդյանը: «Միակ բանը, որ Կարմիր խաչի Հայաստանյան ներկայացուցչությունը Ադրբեջանից պահաջնում է՝ վերադարձնել օր առաջ մարմինը: Թե ինչու չեն վերադարձնում մարմինը կարող է լինել մի քանի պատճառով, որոնցից ամենանշանակալին է դատական փորձաքննության արդյունավետությունը: Որքան ուշ լինի դատական փորձաքննությունը, այնքան հետքերի վերացման պատճառով արդյունավետ համարել չի լինի»:

Եվ վերջում ի հայտ բերեց ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը Ղարաբաղի հարցի շուրջ. «Մենք պիտի հասկանանք, որ ամենավատ դերակատարումը Ադրբեջանին ոգևորելու առումով կատարել է Ջեյմս Ուորլեքը, իսկ նրա մեջքի հետևում պարզ է, որ կանգնած է ԱՄՆ-ն: Սա կարելի է եզրակացնել մի պարզ պատճառով՝ նրան ամենևին հետաքրքիր չէ, թե ինչ կլինի Ադրբեջանի, Հայաստանի, Արցախի կամ այստեղ բնակվող ժողովրդի հետ: Իր հետաքրքրությունը Ռուսաստանի շուրջ կրակ արձակող մի օղակ ստեղծելն է: Ահա հենց դրանով էլ բացատրվում է Ջեյմս Ուորլեքի ժպիտը դեմքին հայտարարությունը՝ թե ահա արդեն ղարաբաղյան կոնֆլիկտը այլևս սառեցված չէ»: