Ադրբեջանի նախագահի նստավայրի մասնաշենքի մոտ այսօր՝ օգոստոսի 13-ին, Արցախյան պատերազմի 39-ամյա վետերան Էլչին Ադիմուրադով, որը Տերտերում (Թարթառում) է կռվել, ու իր տիկինը՝ 32-ամյա Ժալյա Սալահովան, կատարել են ինքնահրկիզման փորձ՝ ի նշան Սումգայիթում իրենց տան ապամոնտաժման դեմ բողոքի։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Haqqin.az-ը՝ ամուսինները տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Բաքվի N5 հիվանդանոցի այրվածքների կենտրոն։ Տիկնոջ վիճակը գնահատվում է ծանր։ Նշենք նաև, որ ամուսիններն ունեն 3-ամյա դուստր։