«Թող ոչ մեկը կոշտ միջոցների կամ սթափ գնահատականի մասին չխոսի, եթե ինքը չունի այդ շրջահայացությունը,  որ խոստովանի, թե փետրվարի 18-ին գողացվեց ժողովրդի ձայնը»,­­­- քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Ր. Հավհաննիսյանը:

«Թող ոչ մեկը Նժդեհ չմեջբերի, սահմանների մասին մեջբերումներ չանի, եթե ընտրությունների արդյունքները չի ճանաչում: Կարող եք դիմել Արմեն Մարտիրոսյանին, ով խոսեց նախագահի ներկայացուցչի հետ եւ ասաց, որ ես սպասում եմ նախագահին իրեն հարմար ժամանակ»,- նշեց Հովհաննիսյանը:

 Ր. Հովհաննիսյանն ավելացրոց,  որ  թույլ չի տա, որ որեւէ մեկը բռնությամբ դադարեցնի իր հացադուլը:

«Ոչ մեկը բռնություն չի գործելու իմ նկատմամբ: Թույլ չեմ տալու, որ որեւէ մեկն անի?,-ասաց Հովհաննիսյանը, դիմելով շտապպգնության աշխատակիցներին ասաց. «Ես ներկա պահին առողջապահական միջամտության որեւէ կարիք չունեմ»: