Մեկնաբանելով Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում բռնությունների ավելացումը՝ Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը այսօր՝ օգոստոսի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմ թույլ չի տա:
Օմբուդսմենի խոսքով՝ այդ փաստը բացատրվում է նրանով, որ Լոնդոնը՝ ի դեմս «British Petroleum» նավթագազային խոշոր ընկերության, Ադրբեջանը դիտարկում է որպես նավթագազային հանքավայր, և ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի ապակայունացումն առաջին հերթին կհարվածի Միացյալ Թագավորության ֆինանսական շահերին:
«Հենց այդ պատճառով էլ Մեծ Բրիտանիան, որը սովորաբար նախընտրում է ստվերում մնալ և գործել ուրիշի ձեռքերով, այս անգամ պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ կողմերին կոչ անելով թուլացնել լարվածությունը», - նշել է Լարիսա Ալավերդյանը: