Բրիտանացի բժիշկները մշակել են մի ծրագիր, ըստ որի ոսկու միջոցով կարողանում են վերացնել չարորակ ուռուցքը մարդու օրգանիզմից, հայտնել է օգոստոսի 13-ին ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Քեմբրիջի համալսարանի գիտնականներին հաջողվել է պատրաստել ձուլվածք, որի մեջ առկա է ոսկի: Այս համասեռ զանգվածը ուղվում է դեպի ուռուցքի ախտահարված մաս: Համապատասխան հյուսվածքները ենթարկվում են թույլ ռադիոճառագայթման: Արդյունքում ոսկին առանձնացնում է այն էլեկտրոնը, որը ԴՆԹ-ի պաշտպանիչ բջիջները վնասում է: Դրանից հետո արդեն հիմնական դեղամիջոցը վերացնում է վնասված բջիջները:


