«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշել է նաև հատ-հատ այցելել նախարարություններ և տեսնել, թե ինչ է կատարվում այնտեղ: Նա ցանկանում է անձամբ այցելել նախարարության շենքեր ու տեղում ծանոթանալ թե՛ շենքային պայմաններին, թե՛ գերատեսչությունների գործունեությանը: Ու այժմ կառավարությունում նախարարությունների «հերթագրում» է իրականացվում: Ի դեպ, վարչապետը որոշել է գերատեսչություններ այցելել ոչ թե միայնակ, այլ կառավարության մյուս ներկայացուցիչների ուղեկցությամբ:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով Հովիկ Աբրահամյանի առաջին այցելությունը կլինի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն՝ այս ուրբաթ»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: