Պարօլիմպիական չեմպիոն Օսկար Պիստորիուսը, որին մեղադրում էին ընկերուհու սպանության մեջ, ինքնասպանություն գործելու եզրին է: Այս մասին հայտնել է Օսկար Պիստորիուսի մոտ ընկերը: Գրում է BBC հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան:
Պիստորիուսի ընկեր Մայք Ազիի հավաստմամբ՝ վազորդը իրեն շատ վատ է զգում: Նրա առանց այն էլ վատ վիճակը, ավելի վատացավ, երբ Պիստորիուսը ստիպված եղավ վաճառել իր ունեցվածքը դատական ծախսերը հոգալու համար: Բացի այդ, նա նշեց, որ Պիստորիուսը հաճախ է հիշում իր ընկերուհուն:
Մայք Ազիին անհանգստացնում է Պիստորիուսի հոգեկան վիճակը:
«Նրա ձայնի մեջ վստահություն չկա: Նրա հետ շփվելով՝ կարող եմ ասել, որ մարզիկը կոտրված է: Նա ինքասպանություն գործելու եզրին է: Դա ինձ շատ է անահնգստացնում», ասել է Մայք Ազին:
Հիշեցնենք, որ թետրվարի 14ին Պիտորիուսը, շփոթելով իր ընկերուհուն գողերի հետ, մի քանի անգամ կրակել է նրա վրա, ինչի արդյունքում նա մահացել է: