Ոստիկանության խնդիրը քաղաքացու իրավունքների, ինչպես նաև կյանքի և առողջության պաշտպանությունն է հանցավոր ոտնձգություններից, քանզի, ինչպես վկայում է օրերս բացահայտված դեպքը, ամեն ինչից փող սարքելու մոլուցքով բռնվածները անգամ բարոյականության տարրական կանոններն են խախտում՝ սպառնալով նույնիսկ մեր երեխաների անվտանգությանը:

Օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Ե.Է.Ռ.ԸՆԴ.ՔՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր-տնօրեն և անհատ ձեռներեց Էդվարդ Մխիթարյանը Երևանի Դուշանբեի 11/8 հասցեում կազմակերպել է հավի մսի մշակման և փաթեթավորման գործունեություն, որտեղ քացախի, կալիումի պերմանգանատի և այլ քիմիական նյութերի միջոցով մշակվում է անհայտ ծագում ունեցող, փչացած, օգտագործման համար ոչ պիտանի հավի միս:

Օգոստոսի 11-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Նոր Նորքի բաժնի աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առգրավվել են «Ալավերդու թռչնաֆաբրիկա» ապրանքանիշով և արտադրության ամսաթվերի վերաբերյալ կասկածելի տվյալներով հավի մսի խմբաքանակներ:

Մանրամասները՝ տեսանյութում: